ARM RUS ENG
Որոնում
  • Գրքեր
  • Հոդվածներ
  • Հաշվետվություններ
  • Կովկասյան Տուն Լեհաստանում
  • Տարածաշրջանային Անվտանգության Հարավկովկասյան Ինստիտուտ
  • Deutsche Welle
  • Բարի գալուստ REGnews

     

      Այսպիսով . . .
      Regnews կայքն արդեն իրողություն է: Իրողություն է, քանզի արդյունք է մեծ, շատ մեծ ցանկության, նվիրումի ու հավատքի:
      Կայքի հրատարակիչ ««Կովկաս-Ռեգիոն» տեղեկատվական-վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը նպատակ է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանային ինտեգրացման գաղափարը խոսակցությունների մակարդակից տեղափոխել իրական հարթություն: Ու փորձելով սույն կայքը դարձնել հատկապես երիտասարդ սերնդի երկխոսության հրապարակ` մենք իրականություն ենք դարձնելու ամենատարբեր խաղաղասիրական եւ մարդասիրական գաղափարներ, փորձելու ենք ջարդել գոյություն ունեցող կարծրատիպերը, քայլեր ենք անելու` խրախուսելու համար ազգամիջյան հանդուրժողականությունն ու բարիդրացիությունը, ստեղծելու ենք ազատ տեղեկատվական տարածություն` զերծ պատերազմի ու բռնության կոչերից, ազգամիջյան թշնամանքի հրահրումից, ժողովուրդների անհամատեղելիության կանխավարկածի տիրաժավորումից:
      Առկա է գիտակցումն այն բանի, որ ժառանգել  ենք բարդ ու խնդիրներով հարուստ աշխարհագրական տարածաշրջան, որ այդ խնդիրները ժամանակի ընթացքում է’լ ավելի են բարդացել, միեւնույն ժամանակ գոնե մեզ համար անհերքելի է, որ հատկապես ա’յս սերունդը պետք է ջանքեր գործադրի խաղաղ Հարավային Կովկասի գաղափարն իրականություն դարձնելու առաջին լուրջ, ինչու ոչ` նաեւ համարձակ քայլերն անելու ուղղութամբ, հակառակ պարագայում` հետագա սերունդերի համար սույն խնդիրն է’լ ավելի բարդ ու դժվար հաղթահարելի է լինելու:
      Ողջունում ենք կայքի այցելուներին, մեր պատրաստակամությունն ենք հայտնում` լինելու հետեւողական գործընկեր ու իրադարձությունների օպերատիվ արձագանքող,  տարբեր տեսակետներ ունեցող անհատներին կամրջող, իրական ու իրատեսական նախաձեռնությունների սկզբնաղբյուր:
      Ակնկալում ենք համագործակցություն համախոհ ու ոչ համախոհ անհատների, խմբերի, նախաձեռնությունների, կազմակերպությունների հետ այլ երկրներից, հատկապես` Հարավային Կովկասից:

     

    Բոլոր նորությունները
     
    ՎՐԱՍՏԱՆ
    Սվետիցխովելի տաճար
    Վրացական քաղքեդոնական Սվետիցխովելի տաճարը տեղակայված է Վրաստանի պատմական քաղաք Մցխեթայում`Թբիլիսի մայրաքաղաքից 20կմ (12,5 մղ) դեպի հյուսիս-արևմուտք:
    Որպես Քրիստոսի պատանքի թաղման անկյուն հայտնի Սվետիցխովելին երկար ժամանակ եղել է հիմնական վրացական եկեղեցի և մինչև օրս մնացել է Վրաստանի փառաբանության վայրերից մեկը:

    ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ

    Հիփոթեքային վարկերի վերակառուցման պետական աջակցության անհրաժեշտությունը


    Մեսրոպ Առաքելյան


    Օրեցօր խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև վարկերի վերադարձելիության վրա: Այսօր արդեն կարելի է ասել, որ խնդրահարույց վարկերը դարձել են ճգնաժամի հիմնական խնդիրներից մեկը, որի հաղթահարման համար տարբեր երկրներ գործադրում են մեծածավալ ջանքեր:

    կարդալ ավելին 


     Համաշխարհային ճգնաժամ և ,,Մենք ենք, մեր սարերը,,


    Արայիկ Մարության

    Հաշվի առնելով, որ մեր հասարակության մեծ մասը հետաքրքրվում է համաշխարհային ճգնաժամով և Հայաստանի տնտեսության վրա նրա հնարավոր հետևանքներով` կփորձեմ հնարավորինս հանրամատչելի ձևով  պատկերացում տալ դրա մասին, ինչպես նաև, ելնելով պատմության դասերից, անել որոշակի առաջարկներ` ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա մեղմելու համար:

    կարդալ ավելին 


    Վատիկան. ՊԱԿ-ի բոլոր գործակալները


    Մաուրիցիո Մոլինարի


    ԱՄՆ հետախուզության նախկին սպան համակարգել է Սառը պատերազմի ժամանակ Հռոմի Պապին շրջապատած գործակալների մասին տվյալները, հայտնի La Stampa պարբերականում գրում է Մաուրիցիո Մոլինարին:

    կարդալ ավելին

    ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    ՄԱԿ. 1 մլրդ սովյալներ

    Գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքով աշխարհում սով բռնկվեց, ինչի արդյունքում աշխարհում կան ավելի  քան մեկ միլիարդ սովյալներ, ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում:
    2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
    Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումները եւ հեռուստառադիոընթերցումներն առանց «Regnews»-ին հղման` արգելվում են:
    Կայքում արտահայտված տեսակետները կարող են չարտահայտել կայքի խմբագրության տեսակետը: Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար: